շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գյումրեցիները  ծանրամարտիկներին դիմավորել են դհոլ-զուռնայով (տեսանյութ)

Գյումրեցիները ծանրամարտիկներին դիմավորել են դհոլ-զուռնայով (տեսանյութ)

Գյումրիում դիմավորել են Մոսկվայից մեդալներով վերադարձած իրենց համաքաղաքացի ծանրամարտիկներին։

Չնայած անձրևին, քաղաքի մուտքը մարդաշատ էր: Գյումրեցիները դհոլ-զուռնայով էին եկել դիմավորելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներին։ Մոսկվայում ընթացող մրցաշարում գյումրեցի 5 մարզիկներ նվաճել են 2 ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալներ։

Քաղաքի մուտքի մոտ բոլոր մարզիկները հայտարարեցին՝ իրենց հաղթանակը նվիրում են պատերազմում զոհված տղաներին:

Գյումրեցի Գոռ Մինասյան (+109 կգ) Մոսկվայից երեք արծաթ է մեդալ է բերել, Վարազդատ Լալայան(+109 կգ)`երեք բրոնզե, Սամվել Գասպարյանը (102 կգ) ոսկե մեդալակիր է, նա միանգամից երկու ոսկի է նվաճել։ Մեկ արծաթե մեդալ է բերել Հակոբ Մկրտչյան (96 կգ) և մեկ բրոնզե` Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)։



  • Կիսվել: