ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինչպես են դիմավորում կալանքից ազատված Մանվել Փարամազյանին (տեսանյութ)

Ինչպես են դիմավորում կալանքից ազատված Մանվել Փարամազյանին (տեսանյութ)

Այսօր երեկոյան կալանքից ազատվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Նրան կալանավայրի մուտքի մոտ դիմավորել են զինակիցները, հարազատներն ու ընկերները, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը ֆեյսբուքյան գրառում է արել և տեսանյութ հրապարակել։

«Դիմավորեցինք ապօրինի կալանքից ազատ արձակված Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Լուսինե Սեփխանյանը որոշում էր կայացրել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին։

Նշենք նաեւ, որ 2021թ․ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունել՝ համարելով, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

  • Կիսվել: