ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գյումրեցի 56-ամյա տղամարդը Երեւանում գողացել է 2 շիշ գինի ու նարգիլե

Գյումրեցի 56-ամյա տղամարդը Երեւանում գողացել է 2 շիշ գինի ու նարգիլե

Հուլիսի 17-ին, ժամը 05.45-ին, ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի իր բնակարան մի տղամարդ է փորձել մտնել, սակայն նրան նկատել են, և հիմա չի կարողանում իջնել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբի և ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները։ Հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել գյումրեցի 56-ամյա մի տղամարդ։

Պարզել են, որ նա տեխնիկական միջոցների գործադրմամբ պատշգամբի ճաղավանդակի կողպեքը կոտրել ու մտել է շենքի 2-րդ հարկի բնակարան ու գողացել նարգիլե և 2 շիշ գինի։

  • Կիսվել: