կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գվարդիայի հրամանատարը համատեղելու է փոխոստիկանապետի պաշտոնը. Արփինե Սարգսյան

Գվարդիայի հրամանատարը համատեղելու է փոխոստիկանապետի պաշտոնը. Արփինե Սարգսյան

Գվարդիայի ղեկավարի մասով անուններ շրջանառելը շատ վաղ է, որովհետև դեռ ունենք օրենքի ընդունման պրոցես: Այդ մասին լրագրողներին ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ խոսելով ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացի մասին:

«Կա նախարարի հրամանով հաստատված հայեցակարգ, ոստիկանության զորքերի տրանսֆորմացում դեպի ոստիկանական գվարդիա: Օրենքի նախագիծն արդեն իսկ վերջնական փուլում է գտնվում: Առաջիկայում այն լրամշակված տարբերակով կներկայացվի Կառավարություն: Դրանից հետո արդեն ճանապարհային քարտեզով առաջ կշարժվենք: Կարծում եմ՝ այս տարվա կտրվածքով կունենանք որոշակի ձեռքբերումներ, և գոնե նշանակումների մասով որոշակի հստակեցում կլինի: Նշեմ, որ գվարդիայի հրամանատարը համատեղելու է փոխոստիկանապետի պաշտոնը այնպես, ինչպես պարեկային ծառայության ղեկավարը, համայնքային ոստիկանությունը և քրեական ոստիկանությունը»,- նշեց նա:

  • Կիսվել: