ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Gucci-ի հայտնի մոդել Արմինե Հարությունյանը գրառում է կատարել Արցախի մասին և կոչ արել գումար փոխանցել հիմնադրամին

Gucci-ի հայտնի մոդել Արմինե Հարությունյանը գրառում է կատարել Արցախի մասին և կոչ արել գումար փոխանցել հիմնադրամին

«Gucci»-ի հայտնի մոդել Արմինե Հարությունյանը սոցկայքի իր էջում գրառում է արել և կոչ արել իր հետևորդներին գումար փոխանցել «Հայաստան համահայկական» հիմնադրամին․

«Այսօր իմ ծննդյան տարեդարձն է, ես անհանգիստ եմ, ես չեմ կարող երջանիկ լինել, քանի դեռ չի վերջացել պատերազմն իմ երկրում։ Միակ բանը, որ ես կարող եմ ցանկանալ՝ Արցախին և Հայաստանին խաղաղություն, որտեղ այսօր մարդիկ կարիք ունեն մարդասիրական օգնության։

Ադրբեջանի կողմից հրահրված շարունակական պատերազմի պատճառով խաղաղ բնակիչներն, Արցախում ապրող հայերը ստիպված էին լքել իրենց տները՝ մատնվելով անորոշության։

Եթե որևէ մեկդ մտածի իմ մասին իմ ծննդյան տարեդարձի օրը, ես ուզում եմ, որ դուք մտածեք իմ հայրենակիցների՝ հայերի մասին, ովքեր օգնության կարիք ունեն։

Ի նկատի ունենալով սա՝ ես ուզում եմ հիշեցնել իմ երկրի համար խոշորագույն պաշտոնական դրամահավաքի մասին՝ Himnadram.org, որի բոլոր եկամուտներն ուղղվում են իմ հայրենիքին օգնելուն։ Ձեր օգնությունը շատ արժեքավոր է»։

  • Կիսվել: