շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԳՊՀ-ում անվանակոչվեց լսարան՝ ի հիշատակ արցախյան պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի

ԳՊՀ-ում անվանակոչվեց լսարան՝ ի հիշատակ արցախյան պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ լսարանի անվանակոչում՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի: Հուշ-ցերեկույթին ներկա էին նրա հարազատներն ու ընկերները, ովքեր ներկայացրին Գևորգին, պատմեցին թանկ հիշողություններ՝ շեշտելով նրա անսահման հայրենասիրությունը։
 
Խոնարհումի և երախտագիտության խոսքեր ասացին բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը։ Նրանք նշեցին այն փաստը, որ Գավառի պետական համալսարանում աշխատել է Գևորգի պապիկը՝ Գևորգ Հովսեփյանը, և հենց այդ լսարանը, որտեղ դասավանդել է պարոն Հովսեփյանը, անվանակոչվեց անձնազոհ հայորդու անվամբ։ Ներկայացվեց Գևորգ Արշակյանի կենսագրությունը։

  • Կիսվել: