շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աշոտ Պետրոսյանի անվան լսարան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում

Աշոտ Պետրոսյանի անվան լսարան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում այսօր բացվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Աշոտ Էդուարդի Պետրոսյանի անունը կրող լսարան։ Հերոս հայորդին այսօր կդառնար 24 տարեկան։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

«Մենք ամեն օր վիշտը սրտերումս ենք ապրում, բայց միևնույն ժամանակ հպարտությամբ, քանզի մի սերնդի ժամանակակից ենք, որ ամենաթանկը՝ կյանքը, չխնայեց հանուն հայրենիքի։ Ես խոնարհվում եմ նրանց հիշատակի և նրանց ծնողների առջև, ձեզ համբերություն եմ մաղթում, իսկ մենք մեր ամենօրյա տքնաջան աշխատանքով պետք է արժանի լինենք մեր հերոսների զոհաբերությանը»,- նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Ջրականում մարտնչած և Հադրութում անմահացած Աշոտ Պետրոսյանին հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար սերժանտ Աշոտ Էդվարդի Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

  • Կիսվել: