հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գողացված գառները վերադարձվեցին տիրոջը. Էջմիածնի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Գողացված գառները վերադարձվեցին տիրոջը. Էջմիածնի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ապագա գյուղի 31-ամյա մի բնակիչ անասուններ է գողանում։ Սակայն նրան պատասխանատվության ենթարկելու համար իրեղեն ապացույցներ էին հարկավոր, փաստեր, որոնք հետո ի հայտ եկան: Շուտով ոստիկանները տեղեկություններ ստացան, որ դեկտեմբերի 5-ի գիշերը կասկածվողը Այգեկ գյուղում իր «Նիվա» մակնիշի մեքենայով պատրաստվում է գողություն անել:

Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները ժամը 3-ի սահմաններում նշված գյուղում հայտնաբերեցին 31-ամյա տղամարդու «Նիվան», մեքենայում՝ 6 գառ։

Պարզվեց՝ Այգեկ գյուղի բնակիչներից մեկի գոմից էր գառները հափշտակել։ Իրավապահները գողացված անասունները վերադարձրին տիրոջը, իսկ 31-ամյա տղամարդուն ներկայացրին ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննության բաժանմունք։

Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է։

  • Կիսվել: