չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Երևանում գողացել են Նավակով տղայի բրոնզե արձանը

Երևանում գողացել են Նավակով տղայի բրոնզե արձանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Տիգրան Կ.-ն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք գողացել են «Երևանի 2800-ամյակի» անվան այգում տեղադրված Նավակով տղայի բրոնզե արձանը։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով, ոստիկանություն դիմած Տիգրան Կ.-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տեսահսկման վերահսկողության բաժնի պետ, գողացված արձանն էլ տեղադրվել էր «Գրանդ Քենդի» ընկերության կողմից։

 

  • Կիսվել: