շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գնել Սանոսյանը ընդունել է Իրանի գազի ազգային ընկերության տնօրենին

Գնել Սանոսյանը ընդունել է Իրանի գազի ազգային ընկերության տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդունել է Իրանի գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու անհրաժեշտությունը։

Նախարարը կարևորել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագրի կնքումը և այդ նպատակով քննարկվող նախագծերի հնարավոր սեղմ ժամկետներում վերջնականացումը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն մայիսից ներկրվող գազի ծավալների ավելացման համար:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակել Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ ՏԿԵ նախարարի՝ առաջկայում նախատեսված եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում

  • Կիսվել: