ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ղազախստանում վաղը սգո օր է հայտարարվել

Ղազախստանում վաղը սգո օր է հայտարարվել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դեկտեմբերի 28-ը հայտարարել է սգո օր՝ Bek Air ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ, որը տեղի է ունեցել ուրբաթ Ալմաթիի մերձակայքում: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիք Ուալին:

«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 2019 թվականի դեկտեմբերի 28-ը համազգային սգո օր է հայտարարել Ալմաթիի մոտ մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ»,-գրել է նա:

Վերջին տվյալի համաձայն՝ ողբերգության հետևանքով 15 մարդ է մահացել:

 

Ղազախստնում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ «Bek Air» ավիաընկերության մարդատար ինքնաթիռի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:

  • Կիսվել: