շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում հրդեհի հետևանքով անկել է 500 գլխից ավելի կենդանի. ՍԱՏՄ

Գեղարքունիքի մարզում հրդեհի հետևանքով անկել է 500 գլխից ավելի կենդանի. ՍԱՏՄ

Դեկտեմբերի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Շիրակ Խալոյանին
պատկանող գոմում: 
 
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր են գնացել նաև Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները:
 
Սպասվող տեղեկատվության ամփոփումից հետո պարզ է դարձել, որ հրդեհի պատճառով անկել է 500 գլուխ մանր եղջերավոր և 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:
 
200 գլուխ մանր եղջերավոր կենդանիների փրկել են ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները։
 
Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ՝ անկած կենդանիները կթաղվեն հատուկ այդ նպատակով
հատկացված անասնագերեզմանոցում:

  • Կիսվել: