հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք, առողջացել է 23 հիվանդ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք, առողջացել է 23 հիվանդ

Հուլիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, ևս 23 հոգի առողջացել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Մարզում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսի 1256 դեպք, 953 մարդ առողջացել է, մահվան 17 դեպք է արձանագրվել։

  • Կիսվել: