կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում 33-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում 33-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 20-ին,  ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը  05:20-ի սահմաններում  Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Վիգեն Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևավ-Ծաղկունք- Զովաբեր ավտոճանապարհի  4.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վթարի հետևանքով Վ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է «Սևան» բժշկական կենտրոն: 

  • Կիսվել: