Կոպիրկինի և նրա վարորդի առողջությանը վտանգ չի սպառնում. ՌԴ դեսպանատուն
Տեղեկացնում ենք, որ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Այս մասին ասված է Հայաստանում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը և վարորդը ստացել են թեթև վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում ավտովթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։