երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գեղանիստ-Երևան ավտոճանապարհի կամրջով երթևեկությունը դադարեցվել է

Գեղանիստ-Երևան ավտոճանապարհի կամրջով երթևեկությունը դադարեցվել է

Արարատի մարզպետարանը հայտնում են, որ Գեղանիստ-Երևան ավտոճանապարհի կամրջով երթևեկությունը դադարեցվել է․

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Տ-2-15 «/Տ-2-13/ (Գեղանիստ) – Գետափնյա – Ղուկասավան – Դարակերտ (Տ-2-3)» մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+400 հատվածի՝ Հրազդան գետի կամուրջը մասնակի վնասման հետևանքով ժամանակավորապես փակ է, ինչի հետևանքով հորդորում ենք օգտվել այլընտրանքային ճանապարհներից։

Նշենք, որ այս պահին ընթացքի մեջ է կամրջի հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: