Գավառից Երևան վիրավորումներով տեղափոխվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ հիվանդանոցները խիստ հսկողության տակ են
Գավառում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորածներից 2-ը տեղափոխվել են Երեւանի Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ևս մեկ վիրավոր գտնվում է «Միքայելյան» ԲԿ-ում։ InfoPort.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոցներում այս պահին խիստ ծառայություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները։
Թիվ 1 համալսարանականում գտնվողների վճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ «Միքայելյան» տեղափոխվածի վիճակը կայուն ծանր է։
Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով սպանվել էր 2 մարդ, ևս երկուսը՝ տեղափոխվել էին հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:



