ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գառնիում խնջույք չի եղել, ֆիլմ է նկարահանվել․ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Գառնիում խնջույք չի եղել, ֆիլմ է նկարահանվել․ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։ Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից՝ հերքելով տեղեկությունը, թե արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։

Հայտարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի գործընկերներ սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ,  իբրեւ թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։

Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։

Ըստ ֆիլմի  տնօրեն Դիաննա Ավետիսյանի նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի`  միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելու դրվագը։

Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում  է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ»։

  • Կիսվել: