Գառնի համայնքում ավարտվել են շուրջ 1,3 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գառնի համայնքում ավարտվել են շուրջ 1,3 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները: Ծրագիրն իրականացվել է պետության և համայնքի՝ 30%-70% համաֆինանսավորմամբ:
Այս տարվա ևս մեկ սուբվենցիոն ծրագրով Գառնի համայնքում արդիականացվել է փողոցային լուսավորության համակարգը: Ժամանակակից լեդ լուսատուներ են տեղադրվել տարբեր փողոցներում (շուրջ 6,5 կմ): Այս ծրագրում պետական բյուջեի ֆինանսավորման և համայնքի ներդրման չափը հավասար են՝ 50%:
Այս տարի Գառնիում կյանքի կկոչվի խմելու ջրի համակարգի վերակառուցման 2021 թվականի սուբվենցիոն ծրագիրը, որով նախատեսվում է անցկացնել խմելու ջրի նոր ջրագծեր (շուրջ 3 կմ): Առաջիկայում կհայտարարվի մրցույթ, որից հետո աշխատանքները կմեկնարկեն: