չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Գառնեցի երիտասարդի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Գառնեցի երիտասարդի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, օգոստոսի 13-ին Բորյան և Ստեփանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխվել Գառնի գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 1,91 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն շոկո տեսակի թմրանյութ է, անձնական օգտագործման համար ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

  • Կիսվել: