կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Գագիկ Ծառուկյանն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, ցավակցությունն է հայտնել իրանցի ժողովրդին (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, ցավակցությունն է հայտնել իրանցի ժողովրդին (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում իմ ցավակցությունն է հայտնել իրանցի ժողովրդին։ Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։

«Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս պաշտոնյաների ողբերգական մահը սգում են աշխարհի շատ պետություններում: Դժվարին այս օրերին մենք ևս մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք:

Մեր երկրում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում իմ ցավակցությունն եմ հայտնել իրանցի ժողովրդին:

Իսկ ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ առանձնազրույցի ընթացքում սփոփանքի խոսքեր և նեցուկ լինելու պատրաստակամություն եմ փոխանցել»,- գրել է նա։

Հիշեցնենք` մայիսի 19-ին կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը։ Մայիսի 20-ի առավոտյան նախագահական ուղղաթիռի ածխացած բեկորները հայտնաբերվել են իրանական Թավիլ գյուղի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Բոլոր ուղևորները զոհվել են։ Իրանի հարևան որոշ երկրներ սուգ են հայտարարել։

 

  • Կիսվել: