չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայի իշխանություններին՝ Տոլեդո նահանգում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ․

«Ես համերաշխություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին։ Հայաստանը կիսում է նրանց վիշտը և ուժ մաղթում նրանց»,- իսպաներենով գրել է նա X-ի իր էջում։

  • Կիսվել: