ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ծառուկյանի հանձնարարությամբ ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել Սանկտ Պետերբուրգում. Տոնոյան

Ծառուկյանի հանձնարարությամբ ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել Սանկտ Պետերբուրգում. Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել և վաճառք իրականացնելու հնարավորություն է տրվել Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իվետա Տոնոյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերի իրադարձությունները մեծապես ազդել են այն ամենի վրա ինչ կատարվում է ոչ միայն այդ երկրներում, այլև դրանց սահմաններից դուրս: Դժբախտաբար, դա ազդել է նաև Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի որոշ մեծածախ շուկաների վրա: Ըստ դիտորդների և ականատեսների՝ կեսգիշերին մի  շարք առևտրային բազաներից հանվել են հայկական ապրանքներով բեռնատարներ:

Շատ մատակարարներ մատնանշել են իբր թե  ապրանքի փչացած լինելու և հետագայում դրանք վաճառելու անհնարինության հանգամանքը, ինչը, անկասկած, կարող է ազդել բազմաթիվ ընտանիքների բարեկեցության վրա:

Ռուսաստաբնակ մեր հայրենակիցները դիմել են LeoMall առևտրի կենտրոնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին, կապ հաստատել զանգվածային լրատվամիջոցների հետ, նաև տարածել տեղեկատվություն համացանցում:

Այդ քայլերից հետո  Գագիկ Ծառուկյանը Սանկտ Պետերբուրգի Պլանեռնայա տ.59 հասցեում գտնվող LeoMall առևտրի կենտրոնի կառավարիչների հետ քննարկել է անհատույց հիմունքներով առևտրի կազմակերպումը, առևտրի համալիրի ներսում բոլոր հայ մատակարարներին տեղ տրամադրելու հարցը` շուկաներից արտահանվող բոլոր ապրանքների վաճառքի համար, նաև ապրանքով լի բեռնատարները առևտրի համալիրի կայանատեղի տեղափոխելու հնարավորությունը՝ ապահովելու հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգությունն ու հետագա վաճառքը:

Գագիկ Ծառուկյանը նաև հանձնարարել է, որ ազգամիջյան հողի վրա անգամ թեթև ագրեսիայի կամ սադրանքների դեպքում անհապաղ կապ հաստատեն Ռուսաստանի Դաշնության և Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հայերի միության իրավապահ մարմինների հետ՝ փոխգործակցության համար և տեղեկացնել Սանկտ Պետերբուրգի գործադիր իշխանություններին՝ պարզելու բոլոր հանգամանքները և օգնության հնարավոր տարբերակները:

Կապ հաստատելու համար ՌԴ մեր հայրենակիցները կարող են զանգահարել  +7 (965) 756 17 55 հեռախոսահամարով:

ք. Սանկտ Պետերբուրգ, Պլաներնայա փողոց, տ. 59 , LeoMall առևտրի կենտրոն»,-  նշված է Իվետա Տոնոյանի հայտարարության մեջ։

  • Կիսվել: