հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Գաղտնի պլանով» Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք, Փաշինյանը դարձավ «անգլուխ ձիավոր». Սամվել Կարապետյան

«Գաղտնի պլանով» Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք, Փաշինյանը դարձավ «անգլուխ ձիավոր». Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության  առաջնորդ Սամվել Կարապետյանի համար անսպասելի չէր դատարանի որոշումը՝ իր տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին։

Այդ մասին Կարապետյանն ասաց՝ լրագրողների հետ զրույցում՝ դուրս գալով դատարանի շենքից։

Հարցին՝ եթե տնային կալանքը վերացվեր և ինքն ազատության մեջ լիներ, քաղաքական պայքարն ավելի ակտի՞վ կլիներ, Կարապետյանը կարճ պատասխանեց.

«Ավելի արագ կճանապարհեինք Փաշինյանին»։

Լրագրողները Սամվել Կարապետյանին  հարց ուղղեցին նաև «գաղտնի պլանի» մասին, որով իշխանափոխության համար պայքարն է ընթանալու։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության  առաջնորդը պատասխանեց.

«Գաղտնի պլանով» Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք, Փաշինյանը խաբար չէր։ Մեխանիզմի գլուխն արդեն չկա, Փաշինյանը հիմա դարձել է «անգլուխ ձիավոր»։

Սամվել Կարապետյանը նշեց նաև՝ գնալու են առաջ, շարունակելու են պայքարել, մինչև իշխանափոխությունը կայանա։

  • Կիսվել: