ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի հետ կապված նոր պարետային ժամը

Ֆրանսիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի հետ կապված նոր պարետային ժամը

Ֆրանսիայում ուժի մեջ է մտել նոր պարետային ժամը, որը սահմանվել է կորոնավիրուսի հետ կապված:  Պարետային ժամը գործում է ժամը 18-ից առավոտյան 6-ը: Բացի այդ, երկուշաբթի օրվանից սկսած ովքեր գալիս են Ֆրանսիա ոչ Եվրամիության տարածքից, ստիպված կլինեն ցույց տալ COVID-19-ի բացասական արդյունք եւ պահպանել ինքնամեկուսացումը ժամանելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:

«Այս միջոցառումներն անհրաժեշտ էին՝ հաշվի առնելով առկա իրավիճակը: Չնայած իրավիճակը վատթարանում է, այն համեմատաբար ավելի լավ է, քան մեզ շրջապատող շատ երկրներում, բայց ես դրանք ընդունեցի, քանի որ ենթատեքստը, մասնավորապես՝ վիրուսի էվոլյուցիայի հետ կապված, նշանակում է, որ մենք պետք է չափազանց զգոն լինենք»,- իր խոսքում ասել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը։

Կառավարությունը հատկապես անհանգստացած է Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնաբերված ավելի վարակիչ շտամով, որն այժմ կազմում է նոր դեպքերի մոտ 1%-ը:

Ամենօրյա վարակների թիվը հասել է մոտավորապես 20 000-ի, բայց հիվանդանոցներ եւ, մասնավորապես, վերակենդանացման բաժանմունքներ ընդունվողների թիվը շարունակում է կայուն աճել: Կառավարությունը նաեւ քննադատության է ենթարկվել պատվաստանյութի բաշխման դանդաղ տեմպերի համար:
 Նշենք, որ երկրում ավելի քան 70 000 մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ, իսկ այժմ Ֆրանսիան աշխարհում յոթերորդ տեղն է զբաղեցնում զոհերի թվով։

  • Կիսվել: