չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է մինչև 15 տարեկան երեխաների համար սոցցանցերն արգելող օրենք

Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է մինչև 15 տարեկան երեխաների համար սոցցանցերն արգելող օրենք

Ֆրանսիացի օրենսդիրները հաստատել են 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ Խխորհրդարանի երկու պալատները՝ Սենատը և Ազգային ժողովը, երեքշաբթի ընդունել են արգելքը։ Ֆրանսիահի նախագահ Էմանուել Մակրոնը, որն ապրիլին կոչ էր արել երիտասարդներին անջատել իրենց հեռախոսները և կարդալ՝ ավելի լավ քաղաքացիներ դառնալու համար, ցանկանում է, որ օրենքն ուժի մեջ մտնի հաջորդ ուսումնական տարվա մեկնարկին։

Նոր օրենսդրության համաձայն՝ 15 տարեկանից փոքր երեխաներին սեպտեմբերի 1-ից կարգելվի բացել սոցիալական ցանցերի օգտահաշիվներ։ Սոցիալական հարթակները, իրենց հերթին, չորս ամիս ժամանակ կունենան արդեն բաց հաշիվները փակելու համար։

Հարթակները նաև պետք է օգտագործեն Ֆրանսիայի անձնական տվյալների կարգավորողի կողմից հաստատված տարիքի ստուգման մեխանիզմ։

  • Կիսվել: