երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Ֆրանսիայի դեսպանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Ֆրանսիայի դեսպանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սպիտակ քաղաք և հարգանքի տուրք մատուցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Այդ մասին տեղեկանում ենք նրա X-ի միկրոբլոգում արված հայերեն գրառումից:

«Սպիտակ քաղաքը եղել է 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի էպիկենտրոնը։ Քաղաքը ոտքի է կանգնել և բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։ Շնորհակալություն քաղաքապետ պարոն Քաջայր Նիկողոսյանին և սպիտակցիներին իրենց ընդունելության և այս կյանքի դասի համար»,- գրել է դիվանագետը, փոխաանցում է 24news.am-ը:

 

  • Կիսվել: