չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը

«Բեգլարյան ԲԿ»-ում  աղջիկ է ծնվել։
Սա կարող էր սովորական մի նախադասություն լինել, բայց պետք է հայտարարենք, որ ուրախ լուրն ամբողջ հայ ժողովրդի դուռն է թակել, գրում է Beglaryan բժշկական կենտրոնը։

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը։ Մայրը՝ Արմենուհի Թիզյանը, հուզված նշում է, որ դեռ անուն չեն որոշել։
Վիրահատությունը կատարել են Արմեն  Շահգալդյանն ու Տիգրան Տեր-Իսահակյանը։ Այն բարեհաջող է անցել։ 
Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում։ 

Շնորհավորում ենք։
Ուժ ու բարեկեցություն Թիզյանների ընտանիքին՝ խաղաղ երկնքի տակ։

  • Կիսվել: