երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Մեր տան ճրագը վառվեց». լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը (տեսանյութ)

«Մեր տան ճրագը վառվեց». լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը (տեսանյութ)

Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը: ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը այս մասին ռեպորտաժ է պատրաստել:

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած Խաչատրյանների ընտանիքում  արու զավակ է ծնվել:

Ծնողներն ասում են՝ հոգեկան  ապրումները ծանր էին, առոջական վիճակի հետ կապված խնդիրներ եւս ունեին, բայց երեխա ունենալու որոշումն այլընտրանք չուներ:

Փաքրիկն օրեր առաջ է լույս աշխարհ եկել, սակայն կարճ ժամանակում հիմնովին փոխել է ընտանեկան մթնոլորտը՝ իր եհտ բերելու ապրելու նոր հույս ու լույս:

«Մեր տանը նոր հույս ու լույս է բերել, գիտենք, որ պայքարում ենք հանուն երեխայի: Շատ նման է եղբորը, մազերով,  հասակով, եղբոր տեղը չի զբաղեցնի, բայց կցանկանամ որ եղբոր չարածը ինքը հասցնի»,-ասում է մայրը՝ Հերմինե Մնացականյանը:

Հայրը՝ Մանուկ Խաչատրյանը ասում է՝ կարծես երկրորդ կյանք են ստացել, իրենց ապրելու հույս է տվել փոքրիկը:
Խաչատրյանների ավագ որդին՝ Գառնիկ Խաչատրյանը, ժամկետային զինծառայող էր, հետախույզ, հետմահու նա պարգեւատրվել է մարտական ծառայություն մեդալով:


  • Կիսվել: