շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 44-օրյա պատերազմից հետո տեղահանված 5300 արցախցի ընտանիքից 3730-ը բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել

44-օրյա պատերազմից հետո տեղահանված 5300 արցախցի ընտանիքից 3730-ը բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել

2023 թ.-ի օգոստոս ամսվա դրությամբ, 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում փաստացի բնակվող Արցախից տեղահանված 3730 ընտանիք  բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել. այս մասին  Aysor.am -ին տեղեկացրեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 

Նշենք, որ ըստ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի՝ միայն 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ տարբեր մարզերում ժամանակավորապես ապաստանած, բռնի տեղահանված արցախցիների թիվը մինչ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունը կազմում էր շուրջ 20․500 մարդ՝ 5300 ընտանիք (2022 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 21․000 մարդ՝ 5400 ընտանիք)։

ԱՍՀ նախարարության տվյալներով՝ 44-օրյա պատերազմից հետո «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակում բնակարանի ձեռքբերման հավաստագիր ստացած ՀՀ-ում փաստացի բնակվող տեղահանված Արցախի 3730 ընտանիքներից 1274-ը ձեռք է բերել անշարժ գույք՝ հիփոթեքային վարկավորման միջոցով, որի գծով ամսական մարումները (մայր գումար և տոկոսագումար) իրականացվում են պետության կողմից։

  • Կիսվել: