չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ֆեյսբուքը կհեռացնի կորոնավիրուսի մասին կեղծ լուրերը

Ֆեյսբուքը կհեռացնի կորոնավիրուսի մասին կեղծ լուրերը

Ֆեյսբուքը հայտարարել է, որ սոցիալական ցանցից հեռացնելու է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունները, տեղեկացնում է Washington Post-ը

ՖԲ հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունը կհեռացնի վիրուսի մասին՝ «կեղծ պնդումներով դավադրության տեսությունների վերաբերյալ» բովանդակությունը՝ հիմնվելով   համաշխարհային առաջատար առողջապահական կազմակերպությունների խորհուրդների վրա։

Նման գրառումների հեռացումը ՖԲ-ը բացատրում է նրանով, որ դրանք կարող են ֆիզիկական վնաս հասցնել մարդկանց: Այդպիսին է, օրինակ, այն կեղծ տեղեկությունը, իբրև թե ժավելի ջուրը բուժում է կորոնավիրուսը:

 

  • Կիսվել: