ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եվս 28 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

Եվս 28 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառուների քանակի հաշվետվություն՝ նոյեմբերի 25-ի դրությամբ

ԶԱՀ-ի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 28 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4610 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 109 միլիոն ԱՄՆ դոլար։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

 Մինչև օրս ԶԱՀ-ը հավաքագրել է 130 միլիոն ԱՄՆ դոլար, որից 107 միլիոնը պարտադիր վճարների տեսքով և 23 միլիոնը նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից։

 Փնտրեք Ձեր նվիրաբերությունը կամ պարտադիր վճարը ԶԱՀ-ի կայքում՝ www.1000plus.am

  • Կիսվել: