երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Եթե տեսնենք՝ դպրոցի տնօրենը սահմանած նշաձողերը հաղթահարում է, թող 30 տարի աշխատի. Փաշինյան

Եթե տեսնենք՝ դպրոցի տնօրենը սահմանած նշաձողերը հաղթահարում է, թող 30 տարի աշխատի. Փաշինյան

Մենք դեպքեր ունենք, երբ մարդիկ տասնյակ տարիներով դպրոցի տնօրեն են: Այս մասին, այսօր՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասում ենք, որ աշխատանքը պետք է չափվի. Եթե տեսնում ենք, որ մարդը որակյալ աշխատանք է կատարում, սիրում է իր աշխատանքը եւ պետության սահմանած նշաձողերը հաղթահարում է, թող 30 տարի աշխատի, ինչի՞ ենք խնդիր դնում, որ չպետք է աշխատի: Ընդ որում նոր մրցույթներ անելու անհրաժեշտություն չի լինի: Մենք տնօրենների ատեստավորման գործընթացներ ենք նախատեսում եւ սա շատ կարեւոր նրբություն է»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ կամավոր ատեստավորում անցած եւ իր գիտելիքով մինչեւ 50 տոկոսով իր աշխատավարձը բարձրացրած ուսուցիչը տարակարգերի համակարգով եւս 50 տոկոս կարող է ավելացնել. «Եթե կառավարությունը հետագայում ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացնի, մենք ունենք քաղաքական որոշում, որ միայն ատեստավորված ուսուցիչների աշխատավարձն է ավելանալու»,-ասաց նա:

  • Կիսվել: