Եթե ոստիկանապետը լիներ հիվանդանոցում, գուցե շատ բան չփոխվեր, մեկ հոգի ավել-պակաս, գուցե եղանակ չստեղծեր. իմքայլական պատգամավոր
Իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանն այդքան էլ չի կարևորում ոստիկանապետի՝ հիվանդանոցում չլինել-չլինելու հարցը: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Գավառի հայտնի միջադեպին:
«Եթե լիներ հիվանդանոցում, գուցե շատ բան չփոխվեր, որովհետեւ մեկ հոգի ավել-պակաս, գուցե եղանակ չստեղծեր: Հիվանդանոցը եղել է պահպանվող տարածք, սակայն հարձակվող ամբոխը քանակով մի քանի անգամ շատ է եղել, ոստիկանություն ուժերը չեն բավականացրել:
Սակայն ձեռք բերված նոր տվյալներով ոստիկանությունը բավականին լուրջ միջոցառումներ է իրականացրել հենց հիվանդանոցում, ինչի արդյունքում գուցե ավելի ծանր հետեւանքներ չեն եղել»,-նշեց նա:
Պատգամավորն ասաց նաեւ, որ ուժերն ու միջոցներն անհամաչափ են եղել, սակայն ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով հնարավորինս կարողացել է կանխարգելել մի շարք հանցավոր գործողություններ:



