շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար

Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար

Երկրից երկիր վիճակագրությունը տարբեր է, ինչը հիմնականում կապված է տվյալ երկրի կենսակերպից. օրինակ, եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է, ուստի կարող ենք ասել՝ երիտասարդ մահ կունենանք: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե լուրերն են շրջանառվում կորոնավիրուսից մահացության դեպքերի երիտասարդացման մասին, արդյոք ուսումնասիրել են այդ տեղեկությունը, թե՞ դրանք ֆեյքային ծագում ունեն։

Անդրադռանալով հարևան երկրներում տիրող իրավիճակին, նախարարը նշեց. «Օրինակ, հարևաններից մեկի մասին կային չճշտված տվյալներ, որ արհեստական օդափոխության սարքերի վրա կան բավական մեծ թվով 40-ից ցածր անձինք, պետք է պարզել այդ անձանց առողջական պատկերը: Եթե իմ ասած տարբերակն է, այսինքն՝ ոչ առողջ ապրելակերպ են վարել, իրենք պոտենցիալ ռիսկի տակ են: Հետևաբար դժվար է ասել, որ բոլոր երկրներում այդպես կլինի»:

  • Կիսվել: