Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են. ԶԼՄ
Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանն ու Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Այս մասին հայտնում է 24News-ը։
«Այսօր՝ հուլիսի 10-ին, Գավառի դատարանը պաշտոնական որոշում կայացրեց Արզաքանցյանի և Ռոտենբերգի ամուսնալուծության վերաբերյալ»,– գրել է լրատվամիջոցը։
Ըստ նույն աղբյուրի` Ռոտենբերգը ամուսնալուծության դիմում է ներկայացրել դեռևս 2026 թվականի մարտին, սակայն գործընթացը ձգձգվել է միջնորդների հետ բանակցությունների և Տիգրան Արզաքանցյանի անհամաձայնության պատճառով։
Հաշտարարները չեն կարողացել հաշտություն հաստատել ամուսինների միջև, և որոշումն ուժի մեջ է մտել։
Հիշեցնենք` զույգն ամուսնացել էր 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, որից բաժանվել էր 2013 թվականին։ Ռոտենբերգներն ունեն երկու երեխա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոտենբերգը իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար բռնության է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի կողմից, ընտանեկան բռնության վերաբերյալ ներկայացված հաղոդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արցաքանցյանը հայտարարել էր, որ ինքը հեռախոսով չէր կարող բռնության ենթարկել կնոջը։



