Ռուսաստանը բաց է իր նպատակներին բանակցությունների միջոցով հասնելու համար. Պեսկով
Ռուսաստանը շարունակում է բաց մնալ խաղաղ քաղաքական-դիվանագիտական բանակցությունների միջոցով իր նպատակներին հասնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռուսաստանը շարունակում է բաց մնալ խաղաղ քաղաքական-դիվանագիտական բանակցությունների միջոցով իր նպատակներին հասնելու համար, նախագահ Պուտինը պահպանում է իր բաց լինելը»,- ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով ուկրաինական կարգավորման վերաբերյալ հարցը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այս պահին խաղաղ կարգավորումն անհնար է Կիևի չցանկանալու պատճառով, ուստի Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը։



