երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ակցիան

«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ակցիան

«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ բողոքի ակցիան ժամանակավորապես դադարեցնում են:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում չի ընդգրկվել, մենք ժամանակավորապես դադարեցնում ենք բողոքի ակցիան և անցնում ենք դասավանդման բնականոն ռեժիմին։

Առաջիկայում մեր նախաձեռնության կողմից ներկայացնելու ենք լուծումներ ու առաջարկություններ՝ օրենքի նախագծում եղած թերությունները և հակասահմանադրական իրավակարգավորումները վերացնելու համար։

Միաժամանակ պատրաստակամություն ենք հայտնում հետամուտ լինելու բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։

Շնորհակալություն ենք հայտնում ԵՊՀ բոլոր այն ստորաբաժանումներին, դասախոսներին և ուսանողներին, որոնք աջակցեցին մեզ»։

Հիշեցնենք, որ կառավարության հերթական նիստի՝ դեկտեմբերի 3-ի օրակարգում էր ընդգրկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը, որը կառավարությունը հաստատել է։

 

  • Կիսվել: