ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
ԵՄ-ին անդամակցելը մնում է Սերբիայի համար ռազմավարական նպատակ. Վուչիչ

ԵՄ-ին անդամակցելը մնում է Սերբիայի համար ռազմավարական նպատակ. Վուչիչ

Սերբիան շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիությանն անդամակցելուն։ Այս մասին Die Presse թերթին տված հարցազրույցում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելը մնում է Սերբիայի համար ռազմավարական նպատակ։

Սերբիան, Վուչիչի խոսքով, որոշակի հիասթափություն ունի կապված Բելգրադի և Պրիշտինայի միջև 2013 թվականի Բրյուսելի համաձայնագրի չկատարման հետ, որն ավելի քան 13 տարի անց մնում է չիրականացված։

«Ես հազար պատճառ ունեմ հիասթափվելու։ Բայց, վերջիվերջո, այո, մենք մնում ենք եվրոպական ուղու վրա։ Եվրոպայում եմ ես տեսնում Սերբիայի ապագան»,-ասել է նա և հավելել, որ ԵՄ-ին անդամակցությունը մնում է Սերբիայի ռազմավարական նպատակը, և որ երկիրը այլ տարբերակ չունի և այդ պատճառով էլ Բելգրադը պետք է սերտորեն համագործակցի ԵՄ բոլոր անդամ պետությունների և թեկնածու երկրների հետ։

Վուչիչը նաև նշել է, որ չի տեսնում որևէ պատճառ՝ հրաժարվելու Ուկրաինայի հետ համագործակցությունից, քանի որ Սերբիան առաջնորդվում է իր սեփական ազգային շահերով։

  • Կիսվել: