ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Շինարարների փողոց-Էստոնական փողոց-Առաքելյան փողոց խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Շինարարների փողոց-Էստոնական փողոց-Առաքելյան փողոց խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Էստոնական փողոց-Առաքելյան փողոց խաչմերուկում 2020 թվականի օգոստոսի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՃՈ-ից։

Փոփոխության արդյունքում Առաքելյան փողոցի դեպի Շինարարների փողոց երթևեկելի ուղղության՝ խաչմերուկին հարակից 40 մետր հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և միաժամանակ Առաքելյան փողոցի նշված հատվածում մոտ 1,0 մետրի չափով դեպի կանգառն արգելված հատված կտեղափոխվի հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշումը:

  • Կիսվել: