Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Նալբանդյան փողոցում
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի մարտի 10-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հետ հատման մասի չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրին ՃՈ մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, փոփոխության արդյունքում՝ Նալբանդյան փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում տեղակայվել է «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ, և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կարգավորվում է լուսացույցի ազդանշաններով: