շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երկու բարակ լենտ ա թքած կպցրած, այս շաբաթ քանդման թույլտվություն չտաք. Տիգրան Ավինյան

Երկու բարակ լենտ ա թքած կպցրած, այս շաբաթ քանդման թույլտվություն չտաք. Տիգրան Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց Աճառյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ օրեր առաջ ավտոմեքենա էր ընկել շինարարական աշխատանքներ կատարելու համար փորված փոսը:

Ավինյանին այսօր զեկուցեցին, որ փոսը փորվել է գազի խողովակ անցկացնելու համար:

«Դուք ասում եք, որ պատշաճ կահավորած է այդ վայրը: Խորը փոս է՝ մի քանի մետրանոց: Երկու բարակ լենտ է թքած կպցրած: Դա չենք կարող պատշաճ համարել: Ես առաջարկում եմ այս շաբաթ այլևս որևէ մեկին քանդման թույլտվություն չտաք։

Պարոն Կարոյան, Ձեր վարչությունն այս շաբաթ զբաղվում է պատշաճ կահավորումն ապահովելով՝ բոլոր տեղերում, որտեղ տվել ենք քանդման թույլտվություն»,- հանձնարարեց Ավինյանը։ Նա նաև ասաց, որ նմանտիպ մի փոս էլ Ծարավ Աղբյուրում կա:

«Ինձ ուղարկել են, թե ինչպես են երեք ավտոմեքենա ընկնում այդ փոսի մեջ, ակերը տրաքում են: Նոր թույլտվություն չտաք այս շաբաթ»,- կրկին հրահանգեց փոխքաղաքապետը։

  • Կիսվել: