Երկարատև տեսակցությունների նոր կարգ ՔԿՀ-ներում
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում երկարատև տեսակցությունները թույլատրվում են բացառապես քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և տեսակցողի՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում (վերջին 72 ժամ վաղեմությամբ):
Այս մասին տեղեկանում ենք Կառավարության համապատասխան որոշման հավելվածից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև հունվարի 11-ը ներառյալ երկրում սահմանվել է կարանտին:



