կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոչ եմ անում կանխել Արցախի կորուստն ու Հայաստանի մասնատումը. 44-օրյայում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի ուղերձը ՔԿՀ-ից

Կոչ եմ անում կանխել Արցախի կորուստն ու Հայաստանի մասնատումը. 44-օրյայում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի ուղերձը ՔԿՀ-ից

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ուղերձ է հղել ՔԿՀ-ից:

«Պայքարի ու դիմադրելու կոչ եմ անում մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցներին՝ կանխելու Արցախի կորուստն ու Հայաստանի մասնատումը։ Արցախի հողը ողողված է մեր որդիների արյամբ, և մենք կյանքի գնով պաշտպանելու ենք մեր հերոս զավակների արյամբ պահած Արցախը և Հայաստանը»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին կայացվել է Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում:

  • Կիսվել: