չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված համերգ-ցուցահանդես ՆԳՆ աշխատակիցների մասնակցությամբ

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված համերգ-ցուցահանդես ՆԳՆ աշխատակիցների մասնակցությամբ

Բարձր տրամադրություն երգեր, պարեր…

Ներքին գործերի նախարարությունը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպել էր բացօթյա հավաք։

ՆԳՆ երիտասարդ աշխատակիցները գեղանկարչական ցուցահանդեսով և համերգային ծրագրով ներկայացել են հյուրերին:

ՆԳ նախարարության աշխատակիցներն ու միջոցառման մասնակիցները պարել են հայկական ավանդական պարեր:

Բացօթյա ցուցասրահում Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցները ներկայացրել են իրենց աշխատանքները: Նկարչական հմտություններն են ցուցադրել նաև միջոցառմանը մասնակցող երեխաները:

Ծրագիրն իրականացվել է Ներքին գործերի նախարարության մշակույթի կենտրոնի կողմից։

 

  • Կիսվել: