երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամների իրազեկման ակցիան ավարտվեց

«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամների իրազեկման ակցիան ավարտվեց

«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամների իրազեկման ակցիան քիչ առաջ ավարտվեց։ Անդամներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք գնում են Ֆրանսիայի հրապարակ։

Ավելի վաղ, Աբովյան փողոցում նստացույց իրականացնելիս բերման են ենթարկվել նախաձեռնության անդամները, այդ թվում՝ նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։ Ոստիկանները ուժ էին կիրառել նաեւ անչափահաս տղայի նկատմամբ։

Նշենք, որ մինչեւ նստացույց իրականացնելը նախաձեռնության անդամներն իրազեկման ակցիա էին իրականացնում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, դրանից առաջ նաեւ ԵՊՀ-ում։

  • Կիսվել: