ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանյան խճանկարից պակասեց մի շատ կարևոր և սիրուն գույն. Արմեն Սարգսյան

Երևանյան խճանկարից պակասեց մի շատ կարևոր և սիրուն գույն. Արմեն Սարգսյան

Խոր ցավ ապրեցի Ժիրայր Ավանյանի մահվան կապակցությամբ: Մենք համադասարանցիներ էինք, որոշ ժամանակ հետո նա մեկնեց Միացյալ Նահանգներ, սակայն հայրենիքի հանդեպ սերը նրան ետ բերեց ծննդավայր: Այս մասին նշել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ժիրիկը ժամանակակից Երևանի խորհրդանիշերից էր, արարող մարդու անհանգիստ ու որոնող տեսակ , որն իր ստեղծարար աշխատանքով ու մտածողությամբ նոր որակի ու մակարդակի բարձրացրեց հայկական ազգային խոհանոցը։

Նա իր շուրջը և իրենով գունագեղ կոլորիտ էր ստեղծում...Երևանյան խճանկարից պակասեց մի շատ կարևոր և սիրուն գույն:

Հանգչիր խաղաղությամբ, լավ մարդ, լավ ընկեր»,- նշել է նա:

 

  • Կիսվել: