ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանյան բազմաբնակարանի մի պատուհանից աղբը ուղիղ բակ շպրտողի ինքնությունը հայտնի է. տուգանքի չափն առաջիկայում կորոշվի

Երևանյան բազմաբնակարանի մի պատուհանից աղբը ուղիղ բակ շպրտողի ինքնությունը հայտնի է. տուգանքի չափն առաջիկայում կորոշվի

Երկու օր առաջ տարածվեց մի տեսանյութ, որում երևում էր թե, ինչպես են երևանյան բազմաբնակարանի մի պատուհանից ուղիղ բակ շպրտում մեծաքանակ աղբ։

Ինչպես հայտնում է Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը, պարզվել է ոչ միայն գործողության աշխարհագրական տարածքն ու հասցեն (Կենտրոն վարչական շրջանում է), այլև գործողություն կատարողն ու պատասխանատուն։

Համապատասխան ակտն արդեն կազմված է, իսկ տուգանքի չափն առաջիկայում կորոշվի՝ կախված աղբի ծավալից։

«Տուգանքատերերը» կազմված ակտի տակ ՀՈԺԱՐԱԿԱՄ ստորագրել են։

Հասցեն հայտնաբերվել էր տեսանյութի հրապարակման օրը։

  • Կիսվել: