երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում վնասել են «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող մի քանի լուսացույցեր

Երևանում վնասել են «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող մի քանի լուսացույցեր

Հունվարի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնյաներից մեկը, ով հայտնել է, որ հունվարի 9-ին, 14-ին և 18-ին Հյուսիսային պողոտա և Տերյան փողոցի խաչմերուկում, Հյուսիսային պողոտա և Պուշկին փողոցի խաչմերուկում անհայտ անձը կամ անձինք միտումնավոր պետական գույքը վնասել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում քաղաքապետարանի պաշտոնյան դեպքի վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկաններին հայտնել է, որ վնասել են«Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցը, դիտավորությամբ պոկել են հոսանքի լարերը, ինչի հետևանքով վնասվել են հեռակառավարվող ազդանշանային սարքի միկրոսխեման՝ Երևանի քաղաքպետարանին պատճառելով նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

  • Կիսվել: