ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում վերջին հրաժեշտը՝ «օրենքով գող» «Եզդի Ռաֆոյին»

Երևանում վերջին հրաժեշտը՝ «օրենքով գող» «Եզդի Ռաֆոյին»

Այսօր՝ հուլիսի 25-ին, Երևանում վերջին հրաժեշտը տվեցին քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանին՝ Եզդի Ռաֆոյին։ Վերջինս քրեական հայտնի հեղինակություն «Ճակոյի» հարազատ եղբայրն էր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հուղարկավորությունը տեղի ունեցավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Զեյթունի գերեզմանատանը, և նրա աճյունը հողին հանձնեցին «Ճակոյի» գերեզմանի կողքին։ Հուղարկավորությանը ներկա էին մեծ թվով անձինք, իսկ շատերը, ովքեր՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, չէին կարողացել այցելել, իրենց ցավակցությունն էին փոխանցել ընտանիքի անդամներին։

Ինչպես հայտնի է երկարատև հիվանդությունից հետո` 57 տարեկանում մահացել էր օրենքով գող Ռաֆիկ Ամոյանը` «Եզդի Ռաֆոն»: Ռաֆիկ Ամոյանը հայտնի «Ճակոյի» հարազատ եղբայրն էր:

Ամոյանը Մոսկվայի կենտրոնում սպանված, նախկին ԽՍՀՄ տարածքի ամենաազդեցիկ հանցագործ, «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի բարեկամն էր։

Լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: